Միջազգային
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ. հայտնում է Meduza-ն։ Թրամփի խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որը նա բնութագրել է որպես «շատ հաջող»։ Թրամփի փոխանցմամբ՝ Ռուսաստանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարել ավելի քան 300 հազար տոննա դիզվառելիք։ Նոյեմբերին նախատեսվում է մատակարարել ևս 500 հազար տոննա, իսկ դրանից անմիջապես հետո՝ ևս մեկ միլիոն տոննա։ Բացի դրանից՝ հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակը՝ Մոսկվան կարող է կարճ ժամկետներում մատակարարել ևս երեք միլիոն տոննա դիզելային վառելիք։ Թրամփի հայտարարության ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր արտոնագիր է տրամադրել, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկա։ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված Թարգմանությունը՝ Ա.Ժամհարյանի Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
