Միջազգային
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
ՊԵԿ նախագահի և ԻԻՀ մաքսային վարչության ղեկավարի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկմանն ուղղված քայլերը։ ՊԵԿ պատվիրակության անդամներին ընդունել է նաև ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։ Հանդիպման արդյունքում համաձայնեցվել և կազմվել է համապատասխան ժամանակացույց՝ Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկումն ապահովելու նպատակով։ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր «Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
