ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ակտիվորեն աշխատում է իրանական ճգնաժամի լուծման ուղղությամբ։ «Նա աշխատում է Իրանի հետ գործարքի վրա», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Տեխասում նախընտրական հանրահավաքում։ Նրա խոսքով՝ իրանական կողմը «պատրաստ է ամեն ինչ զիջել, միայն թե գործարք կնքի»։ Թրամփը Ուիթքոֆին անվանել է գերազանց բանակցող։ «Բոլորը սիրում են Սթիվ Ուիթքոֆին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով հատուկ բանագնացի տարբեր բանակցություններում նրա գործընկերներին։ Սկզբում Ուիթքոֆը Թրամփի հանձնարարությամբ զբաղվում էր Մերձավոր Արևելքի թեմատիկայով, մասնավորապես՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ։ Այնուհետև նա դարձավ Իրանի հարցով գլխավոր բանակցողներից մեկը։ Բացի այդ, Ուիթքոֆը ներգրավված է նաև ուկրաինական կարգավորման շուրջ շփումներում։